Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար
Քաղաքական
11:15 28/03/2023
Աշխարհ

Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մարտի 27-ին խորհրդարանում անդրադարձել է Արցախի Հանրապետության շրջափակմանը Ադրբեջանի կողմից։ arfd.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Նախարարն ասել է, որ Կանադան շարունակում է  կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ 

Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի՝ էլ ավելի վատթարացման դեմն առնել։ Միաժամանակ հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։ 

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
100 օրից ավելի է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,...  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

 

Placeholder
Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար