Իրանն անհիմն է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Սիրիայում գտնվող բազայի վրա հարձակման վերաբերյալ
Քաղաքական
16:35 29/03/2023
Տարածաշրջան

Իրանն անհիմն է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Սիրիայում գտնվող բազայի վրա հարձակման վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտարարել է, որ Սիրիայում իր բազայի վրա հարձակման մեջ ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի հասցեին անհիմն են։ Իրանցի պաշտոնյայի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այո, վերջին օրերին տեղի ունեցան իրադարձություններ Եփրատի արևելքում, ցավոք, ամերիկյան կողմը անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Իրանին մոտ կանգնած խմբավորումների հարձակման մասով, ինչպես նաև պնդել են, որ նրանք հարձակվել են իրանական անօդաչու սարքերով, դրանք անհիմն մեղադրանքներ են»,-ասել է նա։

Նախարարը հավելել է, որ «ամերիկացիները, ցավոք, միշտ անհիմն պնդում և մեղադրում են ուրիշներին՝ իրենց մեղադրանքի ապացույցներ՝ ինչ-որ փաստաթղթեր,  ներկայացնելու փոխարեն, հապճեպ դատողություններ  և գործողություններ են անում»։

«Մենք նույնպես չենք ցանկանում լարվածություն, անհարկի առճակատում, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դրական, կառուցողական դեր է խաղացել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար»,-ասել է Իրանի արտգործնախարարը։
 

Placeholder
Իրանն անհիմն է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Սիրիայում գտնվող բազայի վրա հարձակման վերաբերյալ