Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բավականին լավ խաղ ստացվեց։ Մարզչի համար ուսուցողական խաղ էր։ Շատ տեղեկություն ստացա տղաների մասին։ Նորեկներին փորձարկեցի։ Անկեղծ ասաց, շատ էի ցանկանում հաղթել։ Ցավոք, չստացվեց»,- Կիպրոսի հետ ընկերական հանդիպումից հետո ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Երկու գոլի հեղինակն էլ նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսն էր։
«Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին։ Եղել են դեպքեր, երբ հավաքականում երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորել, բայց հետագայում նրանց կարիերան չի դասավորվել։ Ստուգողական խաղ էր, դեռ 20 տարեկան չկա։ Շատ գոհ եմ նրա խաղից»,- ասաց Պետրակովը։