Բեռլուսկոնին և նրա ընկերուհին վախենում են միջուկային պատերազմից. նրանք ապաստարանով տուն են փնտրում
Աշխարհում
08:47 29/03/2023
Աշխարհ

Բեռլուսկոնին և նրա ընկերուհին վախենում են միջուկային պատերազմից. նրանք ապաստարանով տուն են փնտրում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա երիտասարդ ընկերուհին՝ պատգամավոր Մարթա Ֆաշինան, լրջորեն անհանգստացած են միջուկային պատերազմի սպառնալիքով և փնտրում են նոր տուն՝ ապաստարանով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Թուրինյան «La Stampa» թերթի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը 33-ամյա Ֆաշինային է, ում հետ Իտալիայի քաղաքականության 86-ամյա պատրիարքը մեկ տարի առաջ «խորհրդանշական հարսանիք» է ունեցել։

Բեռլուսկոնիի ընկերուհին մի քանի զրուցակիցների պատմել է «արդեն այնքան մոտ միջուկային սցենարի վերաբերյալ իր մտահոգությունների մասին, դրա համար նա սկսել է  ռումբերից պաշտպանվելու համար ապաստարանով տներ փնտրել՝ փրկվելու միջուկային ալիքից, որը կարող է առաջանալ Անգլիայում հարձակման հետևանքով»:

Իր հերթին «Libero» թերթը հայտնել է, որ նախկին վարչապետի շրջապատում անհանգստության մթնոլորտ է տիրում: «Ինչ անել. սպասել, մինչև ռադիոակտիվ ալիքը հասնի Բրիանցա (Իտալիայի հյուսիսում գտնվող շրջան, որտեղ ժամանակի մեծ մասն անցկացնում է Բեռլուսկոնին)։ Իհարկե՝ ոչ»,- գրում է թերթը՝ նշելով, որ Ֆաշինան բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ապաստարանով հարմար տուն գտնի։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է «Libero»-ն, շուկայում դժվար է գտնել նմանատիպ անշարժ գույք, որը կհամապատասխանի Բեռլուսկոնիին։

Ըստ թերթի՝ Միլանի մերձակայքում գտնվող միլիարդատիրոջ վիլլայի մոտ կան տներ՝ փոքրիկ բունկերներով, սակայն դրանցում կարող են տեղավորվել միայն նախկին վարչապետի շները: Այլընտրանքը կարող է լինել Արկորում սեփական ապաստարանի կառուցումը։
https://ria.ru/20230328/berluskoni-1861388872.html

Placeholder