Թուրքիան արդեն դարձել է ռուսական գազի հանգույց. Փորձագետ
Տնտեսություն
11:09 29/03/2023
Աշխարհ

Թուրքիան արդեն դարձել է ռուսական գազի հանգույց. Փորձագետ

Չնայած Արևմուտքի ճնշմանը, Մոսկվան տարվա ընթացքում այնքան է մեծացրել էներգակիրների մատակարարումները Թուրքիա, որ այն արդեն վերածվել է ռուսական գազի խաչմերուկի: Նման կարծիք «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ազգային հետազոտական համալսարանի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավագ դասախոս Էլմիրա Իմամկուլիևան։

«Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների իսկապես բուռն աճ տեղի ունեցավ անցյալ տարի, հենց որ Արևմուտքը սկսեց կիրառել հակառուսական պատժամիջոցներ»,-ասաց նա:

Այդ ժամանակից ի վեր, ըստ նրա, Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է մետաղների արտահանումը, և որ ամենակարևորն է՝ էժան էներգակիրները, որոնց հրատապ կարիքն ունեն Թուրքիայում, քանի որ նա չունի սեփական ածխաջրածնային պաշարներ։

«Թուրքիան, իմ կարծիքով, արդեն վերածվել է ռուսական գազի հանգույցի, չնայած՝ նրա պաշտոնական շինարարությունը, որի մասին, ինչպես գիտեք, հայտարարել են երկու երկրների ղեկավարները, դեռ չի սկսվել»,-ասել է Իմամկուլիեւան։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ կտրուկ աճել են նաև թուրքական ապրանքների առաքումները Ռուսաստան՝ քիմիական արդյունաբերության արտադրանք, բանջարեղեն, մրգեր, տեքստիլ և էլեկտրոնիկա։

Placeholder