Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Կովկասում լարվածության կարգավորման միջոց
Քաղաքական
16:44 29/03/2023
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Կովկասում լարվածության կարգավորման միջոց

Թեհրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավովել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք ամենամոտ հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը։  ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իհարկե, մենք պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև գործող մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, լուծենք այս տարածաշրջանը»,- ասել է նա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Աբդոլլահյանը նաև ընդգծել է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու նպատակով դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև ընդգծեց այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն և կայունություն, և արտաքին միջամտությունն այս տարածաշրջանին և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը»,-հայտարարել է դիվանագետը։

Չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, որն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունների ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները ճշգրտել են իրենց դիրքորոշումները տարբեր թեմաների շուրջ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերսկսման հարցերից մինչև Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման խնդիրներ։

Placeholder