«Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա
Օրվա մամուլ
09:26 29/03/2023
Հայաստան

«Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանությունը պարեկային ծառայության ևս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։ Այս համակարգն իրենից ներկայացնում է սովորական մեքենան ոստիկանական դարձնելու գործընթաց: Այսինքն՝ ավելանում են բարձրախոսները, ուլտրաձայնային ազդանշանները, փարոսիկները, մյուս տեխնիկական միջոցները։

Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա՝ յուրաքանչյուր միավորը՝ 1 մլն 679 հազար 900 դրամ գնով։ Ընդհանուր ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ։ Գնումը կատարվել է Zhejiang Hua'an Security Equipment Co.,Ltd. չինական ընկերությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder