Ապրիլին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը
Սպորտ
19:30 29/03/2023
Հայաստան

Ապրիլին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

Ապրիլի 23-ին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Այս առթիվ մեծ է մեր հավաքականի պատասխանատվությունը: Իհարկե, սեփական հարկի տակ պետք է արդարացնել մարզասերների սպասելիքները: Դա երևում է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի մասնակցող տղաների նպատակային մարզումներից:

Ավագ մարզիչ, բազմափորձ Վազգեն Բադալյանը 26 մարզիկ է ընդգրկել պարապմունքներում: Գլխավոր նպատակը  սաների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:

Ապրիլի 7-ից հետո, երևանյան մարզումներով, թիմի մարզչական խորհուրդը հիմնական ուշադրությունը կհատկացնի տեխնիկատակտիկական ունակությունները բարելավելուն»,- տեղեկացնում են կոմիտեից:

Placeholder