Մաքրվում են  Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված 17 անհատների լավ պահպանված կմախքները
Մշակույթ
18:08 29/03/2023
Հայաստան

Մաքրվում են Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված 17 անհատների լավ պահպանված կմախքները

Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։ Մարդաբանական նյութի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, նյութը հայտնաբերվել է 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և  2022 թ. հուլիս ամիսներին  Քանագեղի դամբարանադաշտում (Գեղարքունիքի մարզ) իրականացված պեղումների արդյունքում։

«Մարդաբանական նյութերի նախնական մաքրման արդյունքում  պարզվել է, որ դամբարանում պեղված անհատների թվում կան մանկահասակ երեխաների և նորածնի ոսկորներ։

Մարդաբանական նյութերի մաքրման աշխատանքների արդյունքում փաստվել են ախտաբանական որոշ հատկանիշներ՝ տրավմաներ, կոտրվածքներ, օստեոպորոզ և օստեսֆիտներ»,- ասել է հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Աշխատանքների ավարտից հետո մաքրված մարդաբանական նյութը կհանձնվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարդաբանական ֆոնդին։

Placeholder