Amnesty International. Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Իրավունք
15:07 29/03/2023
Հայաստան

Amnesty International. Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Amnesty International միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները: 

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2022 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը:

«Խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով:

Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով: Հ

Հաճախ բողոքները լինում էին լայնածավալ ցույցերի տեսքով, երբ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում: Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց:

Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին: Նշվում է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, պահանջել են բժշկական օգնություն, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

Լրատվամիջոցների իրավունքների դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրողներ են վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելիս; ոմանց նաև խոչընդոտել են լուսաբանել ցույցերը: Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար»,-ասված է զեկույցում։

Placeholder
Amnesty International. Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ