ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով ԱԺ հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի
Իրավունք
10:08 29/03/2023
Հայաստան

ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով ԱԺ հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տարածել է հայտարարությունՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

«Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում
առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի
Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։

Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային
ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին
հարցը»։


 

Placeholder
ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով ԱԺ հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի