Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարիզի Լուվրը ժամանակավորապես փակ է այցելուների համար. արհմիությունների նախաձեռնությամբ թանգարանի և այլ մշակութային հաստատությունների տասնյակ աշխատակիցներ միացել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլին և փակել շենքերի մուտքերը։
Եվրանյուզը գրում է, որ ակցիան անցկացվում է մշակույթի աշխատողների շարունակական մոբիլիզացիայի շրջանակներում ՝ համընդհանուր գործադուլի նախօրեին, որն ընդգրկելու է ամբողջ Ֆրանսիան:
Անցած հինգշաբթի բողոքի ակցիայի շրջանակներում Լուվրը բացվել էր մեկ ժամ ուշացումով։