Amnesty International. Արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել
Իրավունք
15:19 29/03/2023
Հայաստան

Amnesty International. Արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել

«Հայաստանում արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված
լինել»,-այս մասին ահազանգում է Amnesty International միջազգային կազմակերպությունը  «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցում։

Նշվում է, որ քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա:

«2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով:

Հուլիսի 4-ին Գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները, որոնք լիազորություններ են տալիս կառավարությանն արգելափակել այն առցանց բովանդակությունը, որն այն վնասակար է համարում՝ առանց նախնական դատական վերահսկողության, մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության նկատմամբ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ»,-ասված է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող «Արտահայտման ազատություն» բաժնում։

Placeholder
Amnesty International. Արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել