Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Քաղաքական
15:08 30/03/2023
Տարածաշրջան

Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ. «Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգուշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։

Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է Մերալ Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով.  «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք,  կհանգստանաք»։
 

Placeholder
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ