Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք Երևան համայնքին՝ մարզադպրոց կառուցելու պայմանով»,-ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը զեկուցեց «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու և Երևան համայնքին նվիրաբերելու մասին» որոշման նախագիծը:
Սանոսյանը տեղեկացրեց, որ Ալբերտ Ազարյանի մարմնամարզության դպորցը չի բավարարում մի շարք նորմատիվների և նոր տարածքում նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադպրոց կառուցելու անհրաժեշտություն է առաջացել:
Ըստ նախարարի՝ այն կառուցվելու է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ին պատկանող 4 հա տարածքի 15500 քմ հատվածում:
Նիկոլ Փաշինյանն էլ ավելի մանրամասն ներկայացրեց նախագիծը և Ժաննա Անդրեասյանին առաջարկեց ներկայացնել մյուս մարզադպրոցների կառուցման ընթացքը: