Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
Տնտեսություն
16:50 30/03/2023
Հայաստան

Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ

«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն դեպս, ՍԱՏՄ-ն դրան ուշադիր հետևում է»,-կառավարության նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ արձագանքելով լրագրողի պնդմանը, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները 40 դրամով նվազեցրել են գյուղացուց կաթի մթերման գները և էժան ներմուծված կաթի փոշի են օգտագործում արտադրության մեջ:

Նախարարը, ընդունելով, որ խնդիրը կա, հավելեց. «Այն, ըստ էության դրամի հետևողական արժևորման արձագանքն է, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշունը»:

Քերոբյանը տեղեկացրեց, որ արդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը քննարկել են կառավարությունում և նշեց, որ, չնայած դրամի արժևորումը մեծ դեր ունի գնաճը զսպելու մեջ, բայց արտահանող արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների համար որոշակիորեն բացասական նշանակություն ունի:

Placeholder