Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստակամ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման և այլ օգնություն ցուցաբերելու շահերից»,- կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված խորհրդակցությունից հետո ուրբաթ օրը լրագրողներին ասել է նա։
Շուվալովի խոսքով, օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որը գտնվում է աշխատանքի փուլում։