Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ
Քաղաքական
12:40 31/03/2023
Աշխարհ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում կարող է լրջորեն  ապակայունանալ։ ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ:

«Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա։ 

Տասմագամբետովը նշել է, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը երկար տարիների հակասությունների հետևանք է։ 
 

Placeholder
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ