Ապրիլի 5-ից կաթնամթերք արտադրող հայաստանյան ձեռնարկությունները չեն կարող իրենց արտադրանքն արտահանել ՌԴ
Քաղաքական
13:08 01/04/2023
Աշխարհ

Ապրիլի 5-ից կաթնամթերք արտադրող հայաստանյան ձեռնարկությունները չեն կարող իրենց արտադրանքն արտահանել ՌԴ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։  Նման հայտարարություն է տարածել «Ռոսսելխոզնադզորը»։

Ռուսական պետական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թվականի մարտի 20-ից 24-ը Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները։

Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի անվտանգությունը ռուս սպառողների համար երաշխավորելու անհնարինության մասին։

Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։

Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը կքննարկվի հետագա՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքների արդյունքներով։
 

Placeholder
Ապրիլի 5-ից կաթնամթերք արտադրող հայաստանյան ձեռնարկությունները չեն կարող իրենց արտադրանքն արտահանել ՌԴ