«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի
Օրվա մամուլ
09:05 31/03/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում վատացել է:

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թևի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երևան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի:

Հավելենք, որ պաշտոնական լուսանկարներում երևում է՝ Սիմոնյանը վիրակապերով էր մասնակցում գերմանացի գործընկերների հետ հանդիպումներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder