Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել
Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում քրեական մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ քաղաքական փորձագետները գնահատում են դրա ազդեցությունը՝ Թրամփի հաջորդ նախագահական ընտրությունների մասնակցության վրա։
Չի բացառվում, որ երեքշաբթի ԱՄՆ նախկիննախագահն ինքը կհանձնվի իրապահաներին, ինչպես նաև չի բացառվում, որ այս պահին դատախազության ու Թրամփի իրավաբանական թիմի միջև բանակցություններ են ընթանում։
Քաղաքագետները նշում են՝ հնարավոր է, որ Թրամփը սկսկի ռեսուրսներ ծախսել իր կողքը մարդիկ հավաքելու համար, անհանգստացած են հնարավոր բռնությունների վտանգից։
Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարված փողի համար։ Իրական մեղադրանքները դեռ հայտնի չեն, սակայն ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք ավելի քան երկու տասնյակ են։
Թրամփը քննադատել է իր դեմ հարուցված գործը՝ այն անվանելով «քաղաքական հետապնդում»։