Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը
Քաղաքական
14:24 31/03/2023
Տարածաշրջան

Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը

Թուրքիայի հանրապետության խորհրդարանը վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը, գրում է էրմենիհաբերը։

Նշվում է, որ այս առիթով Ֆինլանդիայի արտգործնախարարությունն իր շնորհակալությունն է հայտնել Թուրքիային՝ անդամակցության հայտը վավերացնելու համար:

Իսկ, Ֆինլանդիայի արտոգրծնախարար Փեքքա Հավիստոնը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ նշելով.

«10 ամիս տևած գործն այսօր թողեցինք ետևում: ՆԱՏՕ-ին անդամակցության համար դիմել էինք 2022թ-ի մայիսի 17-ին: Կանադան և Դանիան առաջինն էին հաստատել: Անհրաժեշտ է, որ Հունգարիան վաղը Վաշինգտոն ուղարկի իր հաստատման որոշումը: Այժմ Թուրքիայի մեջլիսը կայացրեց իր որոշումը: Ապրում ենք պատմական օրերում»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցության համար Շվեդիան և Ֆինլանդիան միասին էի պաշտոնական դիմում ներկայացրել: Սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ եթե Ֆինլանդիան ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա պետք է իր հայտն առանձին ներկայացնի: Թուրք պաշտոնյանները բազմիցս հայտարարել էին, որ իրենք որևէ խնդիր չունեն Ֆինլանդիայի հետ: Խնդիրը կապված է միայն Շվեդիայի հետ:

Մասնավորապես, թուրքական իշխանությունները Շվեդիայից պահանջել էին «դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և միանալ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին»:

Անկարան նաև պահանջել էր արտահանձնել այդ երկրներում ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու, որոնց ահաբեկիչներ է համարում:

Շվեդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը նպաստել են  2023թ-ի հունվարի 13-ին Ստոկհոլմի կենտրոնում քրդերի կողմից Էրդողանի խրտվիլակի գլխիվայր կախումը  և Ղուրանի այրումը:


 

Placeholder
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը