«Ժողովուրդ». , Օնիկ Գասպարյանի պատասխանները ՔՊ-ականների դուրն եկե՞լ է. Որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով
Օրվա մամուլ
09:24 01/04/2023
Հայաստան

«Ժողովուրդ». , Օնիկ Գասպարյանի պատասխանները ՔՊ-ականների դուրն եկե՞լ է. Որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական իշխանական հանձնաժողովն ապրիլին հերթական նիստն է անելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չի բացառվում՝ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանին կրկին հրավիրեն հանձնաժողով:

Վերջինս մարտի 16-ին և մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին, ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ-ն բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

ՔՊ-ականներն Օնիկ Գասպարյանին որևէ քաղաքական հարց չէին տվել, փոխարենը բերանները ջուր առած 5 ժամ լսել էին Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել էին որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված՝ ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում, և այլն:

Հավանաբար, Օնիկ Գասպարյանի պատասխանները դուր են եկել ՔՊ-ականներին, և որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով, լսել շարունակությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». , Օնիկ Գասպարյանի պատասխանները ՔՊ-ականների դուրն եկե՞լ է. Որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով