Վրաստանում կաթնամթերք արտադրողների նկատմամբ հետաքննություն է սկսվել
Իրավունք
13:52 01/04/2023
Տարածաշրջան

Վրաստանում կաթնամթերք արտադրողների նկատմամբ հետաքննություն է սկսվել

Նախորդ տարի Վրաստանում փորձարկման է վերցվել կաթնամթերքի 100 նմուշ՝ դրանց որակը պարզելու նպատակով։ Ստուգման արդյունքում որոշ մթերատեսակների մեջ հայտնաբերվել են բուսական ճարպեր։

Jnews.ge-ը գրում է, որ «Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության momxmarebeli.ge կայքի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության տեղեկատվության հղումով, 2022 թվականին 6 քրեական գործի առթիվ հետաքննություն է սկսվել՝ կաթի և կաթնամթերքի մեջ բուսական ճարպերի հայտնաբերման փաստով:

Մեկ գործով հանցագործությունը հաստատվել է: 2023 թվականի դրությամբ հետաքննությունը շարունակվում է ևս 5 գործով։

Խախտում է հայտնաբերվել հետևյալ ձեռնարկությունների մթերքներում. «Ատինատի» ՍՊԸ՝ թթվասեր, մածուն, կաթնաշոռ, «Զեկար» ՍՊԸ՝ պանիր, «Ֆիդան Նատուրա» ՍՊԸ՝ «Տատիկի պանիր Իմերուլի», «Ամալթեա» ՍՊԸ՝ մածուն:

Placeholder