Թեհրանն արձագանքել է Բաքվի նոր մեղադրանքներին
Քաղաքական
13:31 01/04/2023
Տարածաշրջան

Թեհրանն արձագանքել է Բաքվի նոր մեղադրանքներին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Թեհրանի հասցեին Բաքվի հնչեցրած նոր մեղադրանքներին, գրում է ParsToday-ը։

Նասեր Քանանին Twitter-ի իր էջում այս կապակցությամբ գրել է.

«Ադրբեջանի կառավարությանը խնդրել ենք պարզաբանել Բաքվի  հետ «հակաիրանական միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափել է պատասխանից, փոխարենն Իրանի դեմ հնչեցնելով նոր մեղադրանքներ:

Արդյոք այս լռռւթյունը չի վկայո՞ւմ, որ Բաքուն հաստատում է իր ռազմավարական դաշնակցի հայտարարությունը»։
 

Placeholder
Թեհրանն արձագանքել է Բաքվի նոր մեղադրանքներին