Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկն ավարտվել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր ՔՊ-ական Վ. Վարդանյանի դեմքին։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ, իսկ ընդդիմադիր պատգամավորը ձերբակալված է։
ՔԿ-ից հայտնել էին, որ մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։