Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արցախի նախագահ
Քաղաքական
13:52 02/04/2023

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է. 

«Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…

Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:

Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…

Placeholder