Վթար Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած
Իրավունք
16:26 03/04/2023
Հայաստան

Վթար Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած

Ապրիլի 3-ին, ժամը 12:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և «BMW» (վարորդ՝ Ա.Ն․)  մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․Ն․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները  և փակել գազի բալոնների փականները:       

Placeholder
Վթար Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ կա տուժած