Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին
Քաղաքական
16:03 04/04/2023
Հայաստան

Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին

«Բոլոր երևույթները, որոնք կապված են անհանրդուրժողականության,  ատելության խոսքի, բռնության քարոզի հետ, անկախ նրանից, թե այն իրականացվում է իշխանական պատգամավորի, կամ իշխանական հայացքի տեր անձի, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կողմից,  մենք պետք է փորձենք բացառել»,-հայտարարեց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածու Անահիտ Մանասյանը:

Թեկնածուն նման պատասխան տվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հարցին, թե նա ինչպես է գնահատում այն երևույթը, երբ ՄԻՊ ընդդիմադիր թեկանծու Էդգար Ղազարյանին ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատգամավորին ոչ հարիր ձևով էր դիմում:

Մանասյանը բացատրեց, որ հանդրուժողականությունն անհրաժեշտ է, քանի որ այսօրվա դասիարակվող սերունդը նայում է հանձնաժողովում գտնվողներին և սովորում իրենցից:

«Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը, որ ոչ թե մի անձ, այլ բոլորս միասին՝ այդթվում նաև ես եմ ստեղծել»,-ասաց ՄԻՊ թեկնածուն և, նշելով, որ առանձին դեպքի մասին չի խոսում, այլ՝ հիմնարար մոտեցումներից, հավելեց. «Ճիշտ չեմ համարում, որ մենք պետք է հատվածական գնահատականներ տանք՝ ասելով, թե այն լավ էր թե վատ: էդ բոլոր երևույթները մենք պետք է բացառենք ընդհանարապես»:

Placeholder
Ես բոլորովին դրական չեմ գնահատում այս մթնոլորտը. Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին