Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր Դրամատիկական թատրոնում
Մշակույթ
09:34 04/04/2023
Հայաստան

Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր Դրամատիկական թատրոնում

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։ Այս մասին հայտնում են Երևանի Հ.Ղ. Դրամատիկական թատրոնից։ 

Դերասանուհին մահացել է ապրիլի 3-ին։ Նա մարտի 17-ին  տեղափոխվել էր հիվանդանոց, գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 19946 թ. Գյումրիում: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ.Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա.Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Մեր բակը 1» (1996թ.) ֆիլմերում:

2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: 

 

Placeholder
Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր Դրամատիկական թատրոնում