Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էդգար Ղազարյան. Շատերի համար կանխատեսելի ելք ունեցող այս գործընթացն ինձ համար պայքար է
Խորհդարանական ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կքննարկվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։
Հանձնաժողովը պետք է որոշի, թե առաջադրված երկու թեկնածուներից ում պետք է երաշխավորի Ազգային ժողովի կողմից ընտրվելու այդ պաշտոնում։
Շատերի համար կանխատեսելի ելք ունեցող այս գործընթացն ինձ համար պայքար է, ոչ թե այդ պաշտոնում ընտրվելու, այլ անընդունելի երևույթների և հանցախմբի դեմ պայքարելու համար` ժողովրդի օրինական իշխանությունն այս ազգակործաններից փրկելու ճանապարհին»։