«Հրապարակ». Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են
Օրվա մամուլ
09:10 04/04/2023
Հայաստան

«Հրապարակ». Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022թ. գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։

Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563-ով՝ 3 հազար 357 դեպք։ Աճել են նաև կաշառք տալու, փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը։ Կոռուպցիոն հանցագործությունների գծով քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ, այդ թվում՝ դատավորներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder