Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2023 թվականի սկզբից ամենահարուստ ռուսներն իրենց կարողությունն ավելացրել են 13 միլիարդ դոլարով։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի, որում ներառված են 22 ռուս միլիարդատերեր, նրանց ընդհանուր կարողությունը աճել է մինչև 276,7 միլիարդ դոլար:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ռուս միլիարդատերերի ցանկը գլխավորում է «Նորիլսկի նիկել» ընկերության սեփականատերեր Վլադիմիր Պոտանինը։ Նրա կարողությունն աճել է մինչև 29 միլիարդ դոլար (գումարած 448 միլիոն):
Երկրորդ տեղում «Նովատեկ» ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնն է, որի կարողությունբ ավելացել է 26,3 միլիարդ դոլար (գումարած 1,65 միլիարդ դոլար):
Երրորդ հորիզոնականում Վլադիմիր Լիսինը (ՆԼՄԿ ընկերություն, մետալուրգիա), որի կապիտալը գնահատվում է 21 մլրդ դոլար (գումարած 1,17 մլրդ դոլար):
Ամենահարուստ գործարարների հնգյակում են նաև «Մետալոինվեստ»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը՝ 19,2 միլիարդ դոլար (գումարած 715 միլիոն) կարողությամբ և «Սևերստալի» հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը՝ 19,1 միլիարդ դոլար (գումարած 362 միլիոն) կապիտալով: