Լավրովը հայտարարել Է Եվրամիության նկատմամբ Ռուսաստանի տեսակետների փոփոխության մասին
Քաղաքական
12:42 04/04/2023
Աշխարհ

Լավրովը հայտարարել Է Եվրամիության նկատմամբ Ռուսաստանի տեսակետների փոփոխության մասին

Ռուսաստանը Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:

«Եվրամիությունը  «կորցրեց» Ռուսաստանին։ Բայց ինքն է մեղավոր։ Չէ որ հենց ԵՄ անդամ երկրներն ու Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին, ինչպես իրենք են ասում, ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության մասին ։ Այդ պատճառով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում», - հայտարարել Է Լավրովը։
Ի թիվս այլ պատճառների, նա նաև մատնանշել է Կիևին զինամթերք և զենք տրամադրելը,  ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ Ուկրաինա ուղարկելը:

Լավրովի խոսքով, Մոսկվան արել է անհրաժեշտ հետևություններ, ուստի մտադիր է «անհրաժեշտության դեպքում կոշտ գործել», սակայն հենվելով ազգային շահերի և փոխադարձության սկզբունքների վրա։

Սակայն, պարզաբանել է ԱԳ նախարարը, եթե ԵՄ-ն հրաժարվի հակառուսական կուրսից, Մոսկվան կքննարկի առաջարկները Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգին համապատասխան։

Լավրովը նաև նշել է, որ իր ընթացիկ արտասահմանյան այցերն արտացոլում են «միջազգային ասպարեզում Ռուսաստանի առաջնահերթությունները»։
 

Placeholder
Լավրովը հայտարարել Է Եվրամիության նկատմամբ Ռուսաստանի տեսակետների փոփոխության մասին