Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
(երեքշաբթի) Մոսկվայում մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների քառակողմ հանդիպումը։
ParsToday-ի փոխանցմամբ, այս հանդիպմանը իրանական պատվիրակության ղեկավարն է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով հատուկ օգնական Ալի Ասղար Խաջին։
Ալի Ասղար Խաջին երեկ (երկուշաբթի) երկկողմ հանդիպումներ է ունեցել երեք երկրների՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Ակնկալվում է, որ այդ խորհրդակցությունները Մոսկվայում կանցկացվեն այդ երկրների բարձրաստիճան դիվանագետների քննարկումները ծրագրելու նպատակով։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ այս երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը հետաձգելու որոշումն ընդունվել է այն պատճառով, որ որոշ կողմեր պատրաստ չեին այն անցկացնել։
Ըստ իրազեկ աղբյուրի՝ Մոսկվայում գտնվող բոլոր պատվիրակությունները պատրաստ են անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել՝ այս երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստման համար։