Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին
Քաղաքական
00:44 05/04/2023
ԼՂՀ

Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է.

«Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը։

Միջադեպի հետևանքով արցախցի 4  կանանց ինքնազգացողությունը վատացել է։

Վերջիններիս` խաղաղապահները շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է  քննություն։

Placeholder
Արցախի ոստիկանությունը՝ ադրբեջանցիների կողմից քաղաքացիական անձանց ավտոմեքենան կանգնեցնելու մասին