Միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում
Իրավունք
14:49 05/04/2023
Աշխարհ

Միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում

Ռուսաստանի ՆԳՆ-ն կողմ է արտահայտվել «Քաղաքացիության մասին» օրենքի նախագծի փոփոխությանը, ըստ որի հնարավոր է ձեռք բերված քաղաքացիությունից զրկում՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան։

«Քաղաքացիություն ձեռք բերելիս երդվում են... հստակ գրված է, որ պարտավորվում են՝ պահպանել օրենքը, սիրել հայրենիքը և այլն, և, համապատասխանաբար, վտանգ չներկայացնել ազգային անվտանգությանը», - ասել է նա Պետդումայի հանձնաժողովի նիստում:

Միաժամանակ Կազակովան ընդգծել է, որ «պետությունն իրավունք ունի Ռուսաստանի քաղաքացիություն տալ և զրկել դրանից»։ Այս դեպքում քաղաքացին իրավունք կունենա բողոքարկել որոշումը դատարանում։

Placeholder
Միգրանտները կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում