ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան
Քաղաքական
14:19 05/04/2023
Հայաստան

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան

«Երեկ տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր, ՄԻՊ ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով, ՔՊ-ական պատգամավորներն ակնհայտ ոտնահարեցին մյուս թեկանածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր հնարավոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը։

«Առաջին քայլը, որ արվելու է, պետք է գլխավոր դատախազին գրություն ուղարկենք և պահանջենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ։ Նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի»,- ասաց Թովմասյանը։

Նա հայտնեց, որ հանձնաժողովի նիստի սղագրությունը թարգանելու և ուղարկելու է իր միջազգային գործընկերներին, որպեսզի  հասկանան, թե ժողովրդավարական Հայաստանում Մարդու իրավունքների  պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է  առաջադրվում իշխանության թեկնածուն կամ ինչ մթնոլորտում է մերժվում ընդդիմության թեկնածուն։

«Մենք պարզապես գործ ունեինք փողոցային վարքագծի դրսևորման հետ ու դա չպետք է մնա  անպատիժ նաև միջազգային իմ գործընկերների մակարդակում։ Խնդրելու եմ նրանց գնահատական տալ ու  բոլոր հնարավոր զեկույցներում զետեղել, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը»,- ասաց Թ.Թովմասյանը։

Էթիկայի հանձնաժողովի մասով, նրա խոսքով, քննարկումները շարունակում են. «Նպատակահարմարության հարց կա, քանի որ էթիկայի հանձնաժողովի ձևավորումն արդեն իսկ կախված է ՔՊ քվեարկությանից, այսինքն իրենք կարող են քվեարկել՝ ստեղծել կամ չստեղծել, երկրորդ՝ էթիկայի  հնձնաժողովի ձևավորումից հետո էլի պատիժ որպես այդպիսին չի լինելու։

Բայց մենք հակված ենք նաև այդ տարբերակին։ Մտածում ենք նաև այդ գործիքակազմը  կիրառել, թեպետ լավ գիտակցելով, որ գուցե արդյունավետ չլինի ինչպես առաջին երկու քայլերը»։

Placeholder
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, դիմելու ենք դատախազին. Թովմասյան