Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50399-ի
Տարածաշրջան
12:21 05/04/2023
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50399-ի

Փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը կազմում է 50399։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

«Զոհերի թիվը 50 399 է։ Զոհվածների նույնականացումը շարունակվում է, թիվը կարող է թարմացվել», - ասել է ՆԳՆ ղեկավարը։
 

Placeholder
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50399-ի