Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է Միլանում։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը: Լուրը վերաթողարկել է «Գազետա ռու»-ն։
Հոսպիտալացման պատճառ է դարձել թոքերի դիստրես համախտանիշը։ Մեծահասակների մոտ շնչառական հյուծվածության համախտանիշը բնութագրվում է թոքերի լայնածավալ բորբոքային պրոցեսի արագ առաջացմամբ։ Ախտանիշներն են՝ շնչահեղձություն, արագ շնչառություն և կապույտ մաշկը։
Քաղաքական գործիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այս պահին նրա վիճակը կայուն է գնահատվում։