Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առավելագույն հնարավոր պատիժը, որը սպառնում Է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների համակցությամբ, 136 տարվա ազատազրկումն է։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, դա ցույց են տալիս «Fox News»-ի գնահատականները։
«Մեղադրանքները ենթադրում են առավելագույն պատիժ՝ 136 տարվա ազատազրկում, սակայն իրական պատիժը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ ավելի թեթեւ, քան եթե քաղաքական գործիչը դատապարտվեր մեղադրանքներից որևէ մեկի կամ բոլորի համար»,- գրում է «Fox News»-ը։
Երեքշաբթի օրը Մանհեթենի քրեական դատարանում Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրանցից յուրաքանչյուրում նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «գործարար գրառումներ կեղծելու» համար՝ «խարդախության և այլ հանցագործություն կատարելու դիտավորության համար»։
Նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել և Թրամփին ազատ են արձակել դատարանից։ Քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինան կարծում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները զուրկ են փաստերից։
Մանհեթենի դատախազ Մելվին Բրեգի խոսքով ՝ նախկին նախագահն ու նրա հանցակիցները պայմանավորվել են 2015 թվականին ստեղծել բացասական տեղեկատվության ճնշման սխեմա ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար: