«Չեբուրաշկա»-ն հաղթել է «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմին
11:00 05/04/2023
Աշխարհ

«Չեբուրաշկա»-ն հաղթել է «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմին

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է կինովարձույթում «Չեբուրաշկա»-ի հաղթանակի մասին «Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի նկատմամբ։ kulturomania.ru-ն գրում է, որ ռուսական կինոհեքիաթն կինովարձույթում ընդհանուր հավաքել է ավելի քան 91 միլիոն դոլար։

Անդրեասյանը նշել է, որ Ռուսաստանում «Չեբուրաշկա»-ի հանդիսատեսն ամեն դեպքում ավելի մեծ է, քան հոլիվուդյան բլոքբաստերների։

«Մայրս չի ուզում դիտել «Ավատար», բայց նա ցանկանում է դիտել «Չեբուրաշկան», քանի որ նա սիրում էր Չեբուրաշկային մանկուց և չգիտի, թե ովքեր են կապույտ մարդիկ», - բացատրել է ռեժիսորը:

«Չեբուրաշկա» ֆիլմի ռեժիսորն է  Դմիտրի Դյաչենկոն։ Ֆիլմը թողարկվել է հունվարի 1-ին և դարձել ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը ռուսական կինոյի պատմության մեջ։

 

Placeholder