Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ
Տարածաշրջան
11:31 05/04/2023
ԼՂՀ

Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով  4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել էին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից:
 

Placeholder
Ադրբեջանցիների սադրանքի պատճառով վատացած քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. Արցախի ԱՆ