Ոհմակի հոգեբանությամբ ՔՊ-ականները եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի. Թովմասյան
Քաղաքական
15:40 06/04/2023
Հայաստան

Ոհմակի հոգեբանությամբ ՔՊ-ականները եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ին կայացած նիստին, որի ժամանակ քննարկվեց ՄԻՊ պաշտոնում թեկնածուի առաջադրման հարցը, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները եկել էին երկու նպատակով։

«Այնպես անել, որպեսզի ես սխալ թույլ տամ, իրենք իմ հետագա պաշտոնավարման հարցը հենց տեղում բարձրացնեն, երկրորդ՝ խնդիր էին դրել, որպեսզի ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը, ով հավակնում էր դառնալ ՄԻՊ, իսկ նա կարող էր դառնալ, քանի որ քվեարկությունը պետք է տեղի ուներ պատգամավորի խղճով ու համոզմունքով, ոչ թե  չաթում կայացված որոշումը փոխանցելով կառավարության կողմից, այնուամեյայնիվ  դա տեղի չունեցավ»,- Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ հանձնաժողովի  նիստի ընթացքում ընդդիմության միասնական թեկնածուն լսված լինելու իր իրավունքը չկարողացավ իրացնել, թույլ չտրվեց նրան շարունակել խոսքը։

«Այսինքն ոհմակի հոգեբանությամբ մարդիկ եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի»,- ասաց Թ. Թովմասյանը։

Նա նշեց, որ ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը նիստի ժամանակ բարձրաձայնեց լուրջ իրողություն, որ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն  չի համապատասխանում Սահմանադրությանը, այսինքն գլխավոր դատախազի տեղակալ է և միաժամանակ թեկնածու, ինչն անհամատեղելի է։

«Այս օրինախախտման մասով որևէ արձագանք չեղավ»,- ասաց Թ. Թովմասյանը։ 

Նա հայտնեց, որ գրություն է պատրաստել և գլխավո դատախազը պետք է կգնահատական տա նիստի ընթացքում կատարվածի վերաբերյալ։ 

Մանրամասն` տեսանյութում:

Placeholder
Ոհմակի հոգեբանությամբ ՔՊ-ականները եկել էին ու խնդիր էին դրել մեր նիստը վերածել մեծ ռազբորկայի. Թովմասյան