Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով
Իրավունք
14:05 06/04/2023
Տարածաշրջան

Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով

Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, գրում է Էրմենիհաբերը։

Նախկինում,  երբ Ուղուրը թուրքական   ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին  Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։

Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում ինձ պահելու համար անհրաժեշտ պատիժ չկա։ Նախկինում սահմանված պատժի չեղարկման շնորհիվ ես Սիլվիրի բանտ մտնելուց հետո (մեծ հավանականությամբ) ազատ եմ արձակվելու»։
 

Placeholder
Թուրքիայում լրագրողը բանտարկվել է «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով