Բրունետը՝ թոփ տասնյակում. BBC-ի կանխատեսումը
Մշակույթ
13:11 06/04/2023
Աշխարհ

Բրունետը՝ թոփ տասնյակում. BBC-ի կանխատեսումը

BBC-ի թղթակցի գնահատմամբ, Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Բրունետի երգը կընդգրկվի թոփ տասյակում։ Իհարկե նման գնահատումը հեղինակը սուբյեկտիվ է որակում։

«Հետհաշվարկը սկսված է։ Այս ուրբաթից սկսած 40 օր հետո  կմեկնարկի  Եվրատեսիլյան շաբաթը, որի բացման արարողությունը նախատեսված է Լիվերպուլում»,-ասված է հրապարակման մեջ։

Արդեն բոլոր 37 երգերը ներկայացված են, որոնց բառերն ամեն ինչի մասին են՝ դիվահարությունից մինչև Ուկրաինայում ռազմական գործողություններ։

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչի երգին` աղբյուրը գրում է,  նա 21-ամյա Էլեն Երեմյանն է, Բրունետ նրա բեմական անունն է։ Հայաստանում նա մեծ ճանաչում ունի։ Երգի բառերի հեղինակն ինքն է, գրել է հատուկ մրցույթի համար, այն սիրեցյալի մասին է, որին դեռ չի հանդիպել։

Թոփ տասնյակում նա ներառել է նաև Շվեդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Սլովենիայի, Ուկրանիայի ու այլ երկրների ներկայացուցիչների։

Որպես հավանական հաղթողներ նա նշել է Ֆրանսիան ու Շվեդիան ներկայացնողներին։
 

Placeholder