Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Ապաշխարողաց կարգ:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Միջօրեի ժամերգությանը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի լուսարար Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Քեսաբլյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցել է նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:



