ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան
Տնտեսություն
15:55 06/04/2023
Հայաստան

ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան

«Ալեքս տեքստիլ»-ի գործի շրջանակներում մենք հայտնաբերել ենք սերվերներ, որոնցում տարբեր սուբյեկտների թաքնված շրջանառություն կար»,-կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ երբ սերվերների գործը բացվեց, ՊԱԿ-ին մեղադրում էին որ «Զովք» սուպերմարկետի հիմնական մրցակցի օգտին են աշխատում, բայց նույն համակարգում գտել են նաև «Ալեքս տեքստիլ»-ի հետ կապված մասնաճյուղի տվյալներ:

Բադասյանը հայտնեց, որ սերվերներն առանձին մալուխներով կապի համակարգ է ունեցել, այդ պատճառով էլ նոր իշխանությունները 5 տարի հետո են հայտնաբերել համակրագը, որը գործել է նախկինում, ըստ որոշ տեղեկությունների՝ պետական որոշ շրջանների իմացությամբ:

Նա նաև հայտնեց, որ ՊԱԿ-ը Թուրքիայի հետ սահմանին Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։

«Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար գիտեք ընթացող բանակցությունների մասին: Հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, որպեսզի այդ սահմանային կետը գործի, այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն կիրառելու համար»,-ասաց Բադասյանը:

Placeholder
ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել. Ռուստամ Բադասյան