Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովա
Քաղաքական
12:25 06/04/2023
Աշխարհ

Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովա

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցներն էլ պատրաստ են դրան։

«Այդպիսի որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, բարձր մակարդակում հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ հասկանալի է՝ ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Հենց որ նրանք պատրաստ լինեն, կարող ենք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրապնդմանն ուղղված առարկայական աշխատանքին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, Ռուսաստանին գոհացնում է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու Երևանի շարունակական հետաքրքրությունը։
 

Placeholder
Գնդակը Երևանի դաշտում է. Զախարովա