Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա են ախտորոշել
Քաղաքական
14:24 06/04/2023
Աշխարհ

Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա են ախտորոշել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի  մոտ բժիշկներն ախտորոշել են լեյկեմիա,  գրում է ՏԱՍՍ-ը։

86-ամյա քաղաքական գործիչը ապրիլի 5-ին ընդունվել է Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածանքով վերջին հոսպիտալացումից ընդամենը մեկ շաբաթ անց: Ինչպես գրում է Corriere della Sera-ն, հենց այդ ժամանակ նրանից անալիզներ են վերցվել, այդ թվում՝ ոսկրածուծի:

Պարբերականի տվյալներով՝ թոքաբորբը կարող է լինել լեյկեմիայի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թուլության հետևանք։ Հայտնի է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդի վիճակի մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել ո՛չ բժիշկներից, ո՛չ կուսակցությունից, ո՛չ հարազատներից։
 

Placeholder
Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ լեյկեմիա են ախտորոշել